«Փաստ». Փոփոխություններ երեխայի խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերություններում
- Ani
- 1 day ago
- 1 min read

«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման է ներկայացրել «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում երեխաների խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների, խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկերը» հաստատելու մասին նախագիծը։
2024 թ. նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր կառավարության որոշումների ընդունման համար: Օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկը, ըստ անհրաժեշտության՝ կազմակերպությունների այլ տեսակները հաստատում է կառավարությունը։
Օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծառայության տրամադրումը կարող է մերժվել, եթե համապատասխան բժշկական հաստատության եզրակացությամբ անձի մոտ ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, որի բուժումը հնարավոր է միայն համապատասխան բժշկական հաստատություններում: Խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատում է կառավարությունը:
Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծառայության դեպքերում սոցիալական ծառայություն տրամադրողն անձին կամ նրա ընտանիքի անդամին կամ նրա օրինական ներկայացուցչին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն, անհրաժեշտության դեպքում կատարում է նաև ուղղորդում անձի բուժումը համապատասխան բժշկական հաստատությունում իրականացնելու համար: Նշված կարգավորումներն առկա են, սակայն դրանք ենթարկվել են էական փոփոխությունների՝ պայմանավորված 2024 թ. օրենսդրական փոփոխություններով և պրակտիկ անհրաժեշտությամբ:
Երեխաների խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները ներկայացնելիս ոչ միայն կատարվել է եզրութաբանական համապատասխանություն «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքին, այլ նաև հստակեցվել են գործնականում առաջացած որոշ խնդիրներ ու ներկայացվել դրանց լուծման օրենսդրական կարգավորումներ:
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի համակարգված ձևով ներկայացնել երեխայի խնամքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները մեկ միասնական ակտով, ինչպես նաև տարանջատել կառավարության որոշմամբ ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կարգավորման ենթակա ոլորտներն ու առարկաները՝ հետագա համապատասխան հրամաններ ընդունելու պայմանով: