top of page

ՌԴ-ն տարեկան արտադրում է այնքան զենք, որքան՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

  • Writer: Ani
    Ani
  • Jun 24
  • 1 min read

ree

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Հաագայում Դաշինքի գագաթնաժողովի բացումից առաջ կրկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է աջակցի Ուկրաինային և հիշի Ռուսաստանից եկող սպառնալիքի մասին։

«[Ռուսաստանը] արտադրում է այնքան [զենք], որքան ամբողջ ՆԱՏՕ-ն արտադրում է մեկ տարվա ընթացքում»,- կրկին ասաց Ռյուտեն։ «Միևնույն ժամանակ, նրանց տնտեսությունը 25 անգամ փոքր է ՆԱՏՕ-ի երկրների տնտեսությունից»։

Ռյուտեն հրաժարվել է կանխատեսել, թե արդյոք Ուկրաինան և Ռուսաստանը կարող են խաղաղության համաձայնագրի հասնել մինչև տարեվերջ՝ ասելով, որ գործընթացը «ժամանակ կպահանջի»։ Մինչդեռ ՆԱՏՕ-ն պետք է ապահովի, որ Ուկրաինան այս ընթացքում ունենա պայքարը շարունակելու համար անհրաժեշտ ամեն ինչ, ասել է նա, հաղորդում է BBC-ն։

1/2454
bottom of page