top of page

Քաղաքապետարանի որոշման հետևանքով Երևանի որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած

  • Writer: Ani
    Ani
  • Jun 23
  • 1 min read

ree

Երևանում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հաղորդմամբ, դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։

«Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման ընդգրկուն գործընթացների դեպքում։

Ներկայում քաղաքապետարանը իրականացնում է մշտադիտարկում լրացուցիչ կարգավորումներով իրավիճակը մեղմելու և երթևեկությունն ավելի հավասարակշռված կազմակերպելու համար»,- գրել է նա։

1/2452
bottom of page