Մարին Լը Պենը մեղավոր է ճանաչվել ԵՄ միջոցների յուրացման համար
- Ani

- Mar 31
- 1 min read
Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը, ինչպես նաև այս կուսակցությունից Եվրախորհրդարանի ութ պատգամավոր և 12 խորհրդարանական օգնական մեղավոր են ճանաչվել Եվրախորհրդարանի միջոցների յուրացման գործով։ Նրանք մեղադրվում էին Եվրամիության միջոցները յուրացնելու և կուսակցության գաղտնի ֆինանսավորման համար՝ Եվրախորհրդարանի պատգամավորների օգնականների ֆիկտիվ աշխատանքի ընդունելու միջոցով։ Այս մեղադրանքի համար առավելագույն պատիժը մինչև տասը տարվա ազատազրկումն է։ Ընդհանուր վնասը գնահատվում է գրեթե 7 միլիոն եվրո։
Լը Պենին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որից 2-ը՝ պայմանական, 2-ը՝ էլեկտրոնային թևնոց կրելու պահանջով, գրում են լրատվամիջոցները:
Այս որոշումը կայացրել է Փարիզի ուղղիչ դատարանը երկուշաբթի՝ մարտի 31-ին, Լը Պենին արգելել են առաջադրել իր թեկնածությունը պետական պաշտոնների համար: Այս պատժամիջոցը պետք է ուժի մեջ մտնի դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո, նույնիսկ եթե Լը Պենը բողոքարկի։ Այսպիսով, քաղաքական գործիչը չի կարողանա որպես թեկնածու հանդես գալ 2027 թվականի նախագահական ընտրություններում։






















