top of page

Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ են նվաճել Մոլդովայում

  • May 18, 2025
  • 1 min read

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է Տուդոր Յուբիրչուի անվան հուշամրցաշարին։

Ոսկե մեդալներ են նվաճել Սաշա Պետրոսյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ), հաղորդում է ՀԸՖ-ի ֆեյսբուքյան էջը։ 

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Վլադիմիր Ազարյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ)։

Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է 10 ըմբիշ։

Մեդալների համար պայքարել են Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ռումինիայի և Իտալիայի ըմբիշները։

1/2865
bottom of page