Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Aug 12, 2025
1 min read

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։45 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։



















