top of page

Ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի

Jun 23, 2025
1 min read

Ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու ևս երկու հոգի:

ՔԿ–ից հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): 4 անձ ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ Սամվել Դարբինյանը Վանաձորհամայնքիղեկավարիպաշտոնըզբաղեցրել է 1999-2016 թվականներին, եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը:

1/2967
bottom of page