top of page

Իրանում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Aug 5, 2025
1 min read

Իրանում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ UTC ժամանակով ժամը 5:06-ին, Բամ քաղաքից 125 կիլոմետր հարավ-արևելք։ Քաղաքի բնակչությունը կազմում է 99 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։

1/2967
bottom of page