top of page

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացվեց «15000 պայուսակ, 15000 ժպիտ» ծրագիրը` դրական էմոցիաներ պարգևելով գյուղական համայնքների առաջին դասարանցիներին

  • Writer: Ani
    Ani
  • Sep 1
  • 1 min read

ree

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն իր էջում գրել է.

«Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ծնողներ և ուսուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,

Շնորհավորում ենք ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Ցանկանում ենք բոլորիդ լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն և հաջողություններով լի ուսումնական տարի:

Առանձնակի ջերմությամբ ուզում ենք մեր բարեմաղթանքները հղել բոլոր առաջին դասարանցիներին: Այսօր դուք առաջին անգամ ոտք եք դնում դպրոց, սկսվում է ձեր նոր և հետաքրքիր ճանապարհը դեպի գիտելիքների աշխարհ` դեպի մեծ ապագա: Փորձեք հնարավորինս արդյունավետ օգտագործել ձեր ժամանակը:

Բարի երթ:

Վերջին օրերի ընթացքում «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ իրականացրեց արդեն ավանդական դարձած «15000 պայուսակ, 15000 ժպիտ» ծրագիրը` դրական էմոցիաներ պարգևելով գյուղական համայնքների առաջին դասարանցիներին:

1/2376
bottom of page