top of page

ԱԼԻԵՒՆ ԱՐԴԵՆ ԿԱԶԱՆՈՒՄ Է, Ե՞ՐԲ ԿԺԱՄԱՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԸ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 23, 2024
  • 1 min read

Գրել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում բացել է ԲՐԻԿՍ-ի ղեկավարների նեղ կազմով նիստը: Սպասվում է, որ հանդիպումը շարունակվի փակ դռների հետևում։



Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը: 


Ըստ ռուսական ԶԼՄ-ների, հյուրերի հիմնական մասն այսօր է ժամանում Կազան` ԲՐԻԿՍ անդամ երկրների նեղ և ընդլայնված նիստին մասնակցելու: 

Երեկ Թաթարստան են մեկնել Չինաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի և Հարավային Աֆրիկայի ղեկավարները: Այսօր Կազան է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


Ավելի վաղ գրել էինք, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 


Սպասվում է, որ Փաշինյանը Կազան կմեկնի վաղն առավոտյան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ+ ձևաչափով գագաթնաժողովի երկրորդ մասին, հայտնում են Սպուտնիկ Արմենիայի աղբյուրները:



bottom of page