Հակառակորդը երեկվա հարձակումը կազմակերպել էր մայիսին ներխուժված տարածքներից․ ՄԻՊ
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

Հակառակորդը երեկվա հարձակումը կազմակերպել էր մայիսին ներխուժված տարածքներից, ձայները գյուղերում պարզ լսվել է։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ երկվա հետ կապված ՄԻՊ-ը ահազանգեր է ստացել Վերին Շորժա, Նորաբակ և Կութ գյուղերից։
«Բոլոր բնակիչների հետ անխտիր կապ ենք պահել։ Նշեմ, որ Կութում ամենաքիչն է գրանցվել կրակոց, բայց հրետանի է աշխատել»,- ասաց պաշտպանը։
Նա նկատեց նաև, որ նախքան մայիսը և դրանից հետո, հակառակորդը ներխուժել է ՀՀ պետական սահման, և պետք է նրանց անհապաղ հեռացնել։
Բացի այդ, Արման Թաթոյանը հիշեցրեց, որ անգամ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբեր ամսին է հակառակորդը ներխուժել ՀՀ սահմանից ներս։ Նա նկատեց՝ Ծավ գյուղի հատվածում թշնամին տեղակայվել է, և դա կարելի է դիտարկել որպես հակառակորդի ներխուժման երրորդ դեպք։




















