top of page

Մոսկվան Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է համարում. ՌԴ արտգործնախարար

  • Writer: Ani
    Ani
  • Mar 6
  • 1 min read

ree

Մոսկվան սպառնալիք է համարում Ֆրանսիայինախագահ Էմանուել Մակրոնի միջուկայինհռետորաբանությունը, հայտնել է ՌԴ ԱԳ նախարարՍերգեյ Լավրովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։«Իհարկե, դա սպառնալիք է Ռուսաստանիհասցեին։ Եթե ​​նա մեզ համարում է սպառնալիք, հրավիրում է եվրոպական երկրների եւ ՄեծԲրիտանիայի գլխավոր շտաբների պետերի նիստ, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենքկիրառել, պատրաստվում է միջուկային զենքկիրառել Ռուսաստանի դեմ, դա, իհարկե, սպառնալիք է»,- ասել է Լավրովը մամուլիասուլիսում՝ պատասխանելով համապատասխանհարցին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի5-ին դիմել է ժողովրդին՝ անդրադառնալովայնպիսի հարցերի, ինչպիսին են միջուկայինզսպումը, պաշտպանության ծախսերը եւընդհանուր առմամբ աշխարհակարգիփոփոխությունները։

Նա հայտնել է, որ ծրագրում է հաջորդ շաբաթՓարիզում կազմակերպել եվրոպական բանակիբոլոր հրամանատարների հանդիպումը։

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան պետք է պատրաստլինի այն բանին, որ «ԱՄՆ-ը այլեւս իր կողմում չիլինի»։

«Միջուկային զսպումը կարեւոր է 1964-ից ի վեր: Դա պետք է տարածվի մեր բոլոր եվրոպացիդաշնակիցների վրա»,- ասել է Ֆրանսիայինախագահը։

Նա նաեւ կոչ է արել մեծացնել եվրոպական պաշտպանական ծախսերը՝ տարածաշրջանը «վերարդյունաբերականացնելու» համար:

1/2461
bottom of page