top of page

Եթե ես լինեի «Ռեալ»-ում Մբապեին կսովորեցնեի խաղալ այն դիրքում, որը զբաղեցնում էի ինքս. Ռոնալդու


Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Մադրիդի «Ռեալում» 26-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի խաղային դիրքի մասին։

«Եթե ես լինեի «Ռեալում» Մբապեին կսովորեցնեի խաղալ այն դիրքում, որը զբաղեցնում էի ինքս մադրիդյան թիմում։ Ես կենտրոնական հարձակվող չէի, բայց խաղում էի այդ դերում։ Մարդիկ մոռանում են, որ ես վինգեր էի։

Դիրքը հարձակման կենտրոնում բարդացնում է Մբապեի կյանքը։ Կարծում եմ՝ նա չգիտի, թե ինչպես պետք է խաղալ այդ դիրքում։ Դա նրա դիրքը չէ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Madrid Unversal-ը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մբապեն մասնակցել է 19 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

bottom of page