top of page

«Հրապարակ». Ինչու են ուզում Արտակ Գալստյանին զրկել մանդատից. հին վրեժն են լուծում

  • Writer: Ani
    Ani
  • Jun 24
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու այսօրվա նիստը բազմահարց է լինելու։ Մենք տեղեկացանք, որ նիստում քննարկվելու է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանին՝ Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։

«Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանը հաստատեց՝ ասելով, որ այն հունիսի 23-ին՝ Իրավական հանձնաժողովում քննվել է եւ ստացել բացասական եզրակացություն։ Ավագյանը փոխանցեց, որ նախագծի հեղինակը «Ազգային առաջընթացից» Հայկ Գրիգորյանն է, հիմքում այն է դրել, որ Գալստյանը ավագանու նիստերին չի մասնակցում։ Մինչդեռ Ավագյանը հանձնաժողովի նիստում պարզաբանել է, որ Գալստյանը տնային կալանքի տակ է, չներկայանալն իրենով չէ պայմանավորված։

Նշենք, որ նախորդ տարվա փետրվարին իշխանական խմբակցություններն արտահերթ նիստում «Հանրային ձայն»-ի օգնությամբ մանդատից զրկեցին Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին, այժմ էլ, ըստ էության, «Ազգային առաջընթաց»-ը թեմա է գտել եւ ուզում է հին վրեժը լուծել։

1/2399
bottom of page