top of page

Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք

  • Writer: Ani
    Ani
  • Aug 26
  • 1 min read

ree

«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում Ակբա բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համագործակցությամբ նպաստում է Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի մաքրմանը պլաստիկից ու այլ թափոներից։

Կամավորական աշխատանքի շրջանակում բանկի աշխատակիցները մաքրել են ավելի քան 2 կմ ափամերձ տարածք՝ տեսակավորելով պլաստիկն ու այլ թափոնները, որոնք ուղարկվել են վերամշակման։ 

Ակբա բանկն այս նախաձեռնությանը միացել է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Հայաստանում բնապահպանական մշակույթի զարգացման և շրջակա միջավայրի պահպանությանը նպաստելու համար։


«Մեր կարևոր նպատակն է, որ 100% մաքուր Հայաստան ունենանք։ Սևանի ավազանը դրա մի մասն է, և բոլորս պետք է փորձենք մեր ջանքերի միջոցով հասնել դրան։ Այստեղ ոչ միայն իրականացնում ենք տարածքը թափոններից մաքրելու աշխատանքներ, այլև իրականացնում ենք տեսակավորում ու հետևում դրա հետագա վերամշակման աշխատանքներին»,– նշել է «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի ղեկավար, NABU Հայաստանի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը։

«Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագիրն իրականացվում է NABU-ի, FPAN-ի և ISSD-ի համագործակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

bottom of page