top of page

Վերաօծման արարողությանը հաջորդող օրերին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

  • Writer: Ani
    Ani
  • Sep 24, 2024
  • 1 min read
ree

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհայտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում էբարեպաշտ մեր ժողովրդին՝ իրենց աղոթական մասնակցությունը բերելու մատուցվելիք Սուրբ և Անմահ Պատարագներին։

bottom of page