top of page

Կրակոցներ՝ «Վերնիսաժ»-ի տարածքում. 40-ից ավելի անձանց միջև վիճաբանություն է եղել

  • Writer: Ani
    Ani
  • Sep 20, 2024
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 19-ին ժամը 21։33-ին «Վերնիսաժի» մոտ շուրջ 40 անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, և կրակոցի ձայներ են լսվել։ Իրավապահները պարզել են, որ ժամը 21։00-ին Հանրապետության փ․ 58 հասցեի մոտ Ա. Հ․-ն իր ընկերների հետ միասին վիճաբանել է 16 տարեկան անչափահաս Վ. Վ․-ի և վերջինիս ընկերների հետ, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ, ըստ ականատեսների, օդաճնշիչ ատրճանակից արձակվել են կրակոցներ։ Դեպքի վայրից հայտնաբերվել է 3 պլաստմասե գնդակ։

1/2436
bottom of page