top of page

Ի՞ՆՉ Է ԱՍԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊՈՒՏԻՆԻՆ. ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆ ԵՐԵՒԱՆԻՑ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 19, 2024
  • 1 min read
ree

Ռուսական կողմը կարող է աջակցել Հայաստանին, եթե Երևանում հասունանա ԲՐԻԿՍ–ի հետ երկխոսություն հաստատելու որոշումը։  Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:



«Ռուսաստանը՝ որպես ԲՐԻԿՍ–ի նախագահ, 2024 թվականին հայ գործընկերների հետ շփումների ընթացքում, ինչպես նաև Հայաստանի տեղեկատվական տիրույթում արդիական տեղեկություններ է տարածում միավորման գործունեության և մեր նախագահության առաջնահերթությունների մասին։ Եթե Երևանում հասունանա ԲՐԻԿՍ–ի հետ երկխոսություն հաստատելու որոշումը, ապա մեր հայ բարեկամները կարող են այդ հարցում ապավինել Ռուսաստանի աջակցությանը», - նշել է Կոպիրկինը։


Միաժամանակ նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 18-ին Երևանում կայացած համահայկական համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը մտադիր չէ ինտեգրվել ԲՐԻԿՍ-ին:

«Ելնում ենք նրանից, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումն այդ հարցում կձևավորվի նաև Կազան կատարած այցի արդյունքում։ Ակնհայտ է, որ Հայաստանը, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, պետք է հստակ հասկանա` արդյոք իր շահերը համապատասխանում են այս կամ այն բազմակողմ կառույցին», - հավելել է դեսպանը։


Նա ուշադրություն է հրավիրել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի հնչեցրած այն հայտարարության վրա, որ Կազանի գագաթնաժողովում նախատեսվում է ներդնել ԲՐԻԿՍ–ի «գործընկեր պետություն» նոր կատեգորիա, ինչը առանցքային որոշումներ կայացնելիս ձայնի իրավունք չի տա, բայց ժամանակի ընթացքում թույլ կտա դառնալ միավորման լիիրավ մասնակից:


Հիշեցնենք` ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-24-ը։



1/2437
bottom of page