top of page

Վստահ հաղթանակից հետո Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ

Apr 12, 2025
1 min read

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր  Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։

Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոս Կախելաշվիլիին և դուրս եկավ 2025 թվականի հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ։


1/2967
bottom of page