top of page

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը

  • Writer: Ani
    Ani
  • Dec 18, 2024
  • 1 min read

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը (տեղում է ձյուն) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Աշոցք-Բավրա, Արագածի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

bottom of page