top of page

Յուրքանչյուրս ենք «բանտ»-ում և դրա լավագույն վկայությունը այն հեռախոսի նամակի պատմությունն է, մարդու հեռախոսի ներքին նամակագրությանը տիրապետում են. Սրբազան

  • Writer: Ani
    Ani
  • Dec 5, 2024
  • 1 min read

Անընդունելի է, որ մեր հայրենակիցները դեռևս գտնվում են թշնամու բանտում. Հանրապետթյան հրապարակում միանալով Բաքվում  պահվող գերիների և պատանդների վերադարձի պահանջով նստացույց անող «Կամք» նախաձեռնության խմբին՝ ասաց Բագրատ Սրբազանը։

«Այսօր յուրքանչյուրս ենք գտնվում  «բանտի» մեջ, «կալանքի» մեջ և դրա լավագույն վկայությունը այն հեռախոսի նամակի պատմությունն է։ Մարդու հեռախոսի մեջից ուղղակիորեն իր ներքին նամակագրությանը՝ ինչ ուզում է լինի, ինքը գիտի, տիրապետում են։ Սա նշանակում է, որ մենք կալանքի մեջ ենք ապրում։ Հետևաբար, էտ բանտից պետք է ազտագրվենք ու դուրս գանք»,-ասաց Սրբազանը։

Նա նշեց՝ իրեն շատ են հարցնում, թե ինչ է լինելու վերջը, երբ է լինելու. «Վստահեցնում եմ երկար չի սպասեցնելու այս ամենը։ Մենք այդ ճանապարհն անցնում ենք և այդ ճանապարհի հանգրվանը պետք է լինի մեր հաղթանակը։ Սրանց անպարտելիության միֆը մոռացեք։ Իրենք ամենավախկոտն են, այլապես այս ցնդաբանությունները չէինք տեսնի։ Մենք վերջնահանգրվանի առջև ենք կանգնած»։

Ի դեպ, Սրբազանին «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը տեղեկացրել է, որ «անցյալ անգամ իմացել էին, թե  Սրբազանը գալու է և միանա նստացույցին, 22 ավտոբուս զորք էին ուղարկել»։

bottom of page