top of page

Բաքուն կշարունակի օգնություն ցուցաբերել Կիևին

  • Writer: Ani
    Ani
  • May 25
  • 1 min read

Կիրակի օրը Ալիևն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգային։

«Հանդիպման ընթացքում Սիբիգան երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմից Ուկրաինային տրամադրված մարդասիրական օգնության համար։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Զրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան մշտապես աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդել է ադրբեջանական առաջնորդի մամուլի ծառայությունը։

bottom of page