Ռուսաստանում հայտարարել են, որ միգրանտներն սկսել են ավելի շատ հանցագործություններ կատարել և առաջարկել են հավաքագրել բոլորի կենսաչափական տվյալները
- Ani

- May 20
- 1 min read
2025 թվականին Ռուսաստանում միգրանտների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 15%-ով, հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։
«2025 թվականի հունվար-մարտ ամիսների արդյունքներով օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 15 տոկոսով»,- մասնավորապես, ասել է նա։
Բաստրիկինը հայտարարել է նաև, որ նշված ժամանակահատվածում միգրանտների մասնակցությամբ ահաբեկչական հանցագործությունների թիվն աճել է 2,7 անգամ։
Այս համատեքստում Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահն առաջարկել է երկիր ժամանող բոլոր միգրանտների համար պարտադիր կենսաչափական գրանցում սահմանել, հավաքագրել նրանց կենսաչափական տվյալները, «ինչը հնարավորություն կտա իրավապահներին ավելի արդյունավետ բացահայտել և կանխել օտարերկրացիների կողմից ցանկացած անօրինականություն»։
ՌԴ ՔԿ ղեկավարը նշել է, որ այժմ Մոսկվայի օդանավակայաններում փորձարկվում է օտարերկրացիների կենսաչափական տվյալները հավաքագրելու ծրագիր, որն, ըստ նրա, արդյունավետ է։
«Կարծում եմ՝ այս պիլոտային ծրագիրը պետք է կյանքի կոչվի»,- ասել է նա։






















