ԱԼԻԵՒԸ ՆՈՐ «ՊԱՏԵՐԱ՞ԶՄ» Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՐԿԻՐ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ..»
- Ani

- Sep 23, 2024
- 1 min read

«Ղարաբաղյան Երկրորդ պատերազմին հաջորդած ժամանակահատվածում մենք զգալիորեն մեծացրել ենք մեր ռազմական հզորությունը։ Ստեղծվել են նոր զինված կազմավորումներ, մի քանի անգամ ավելացվել է հատուկ ջոկատայինների թիվը։ Այսինքն՝ ստեղծվել են հատուկ նշանակության ջոկատներ, կոմանդոսներ, որոնց թիվը գնալով ավելանում է ու կավելանա տարեցտարի»։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում, նրա խոսքերը մեջբերում են տեղի ԶԼՄ-ները:
«Հայաստանը և նրա հետևում կանգնած ցանկացած երկիր պետք է իմանա, որ մեզ հետ շանտաժի և վերջնագրի լեզվով խոսելն անհնար է լինելու։ Մենք պատրաստ ենք, ի վիճակի ենք ցանկացած պատասխան տալու և միշտ պետք է պատրաստ լինենք դրան»,-նշել է Ալիևը:
Նրա խոսքով, Ադրբեջանի բոլոր ռազմական գործարաններում արդիականացման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։, արտադրվում է նոր տեխնիկա, տեխնիկա, զենք ու զինամթերք։




















