Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններ են կատարվել
- Ani

- Aug 29, 2025
- 1 min read

Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ խուզարկություններ են կատարվում դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում։
Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կառույցից ԶԼՄ-ներին հայտնել են․ «Դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններ են իրականացվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»։
Նշվում է նաև, որ ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ փաստաբան։




















