top of page

Պուտինն Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների համար պարզեցրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը

  • Writer: Ani
    Ani
  • May 17
  • 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պայմանները մեղմացնելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում, հաղորդում է «Коммерсантъ»-ը:

Ըստհրամանագրի՝ քաղաքացիություն ստանալ ցանկացողների համար պահանջների ցանկը կրճատվել է։ Մասնավորապես վերացվել է (բնակության թույլտվություն տրամադրելու որոշման օրվանից մինչև Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու օրը) Ռուսաստանում հինգ տարի բնակվելու պահանջը:  

Աբխազիայի այն բնակիչները, որոնք մշտապես բնակվում են այնտեղ, կարող են դիմում ներկայացնել Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ​​ներկայացուցչությանը։ Նմանատիպ պայմաններ են նախատեսված նաև Հարավային Օսիայի բնակիչների համար իրենց տարածքում։

Ապրիլին Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով պարզեցվել էր Աբխազիայի բնակիչներին ռուսական վարորդական իրավունքի տրամադրման ընթացակարգը։ Նորամուծությունները վերաբերում են բնակության թույլտվություն կամ ռուսական անձնագիր ունեցողներին։ Նոր հրամանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի ապրիլը։

1/2457
bottom of page