top of page

ՈՎՔԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԾՆՈՂՆԵՐԸ

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն այսօր ԱԺ ամբիոնից արտահերթ ելույթ ունեցավ` պատասխանելու համար Լեւոն Քոչարյանին եւ որոշեց, որ պետք է հնարավորինս ծանր վիրավորանքներ հնչեցնի Քոչարյանների հասցեին եւ հայտարարեց:



«Մարդիկ ասում են՝ Ռոբերտ Քոչարյանի հայրը թուրք է, բայց մենք ԱԺ ամբիոնից դա չենք ասում»,-հայտարարեց ԱԺ փոխխոսնակը։ 


Ժամանակին եւս նման մեղադրանքներ են հնչել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, հատկապես 2021-ի արտահերթ ընտրություններից առաջ քարոզչական նպատակներով ֆեյք լուրեր էին ասպարեզ նետում, որ «Հայաստան» դաշինքի ձայները նվազեցնեն եւ մարդկանց մոտ կասկած ներշնչեն, որ Քոչարյանի հայրը թուրք է: Իհարկե, այն ժամանակ այդ լուրերը հերքեցին, բայց, ինչպես ասում են, կեղծ տեղեկատվության թողած նստվածքը մնաց եւ հիմա, ըստ էության, ՔՊ-ականները որոշել են թարմացնել այդ կեղծիքը՝ փորձելով մոլորեցնել հանրությանը։ 


Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կենսագրության մեջ գրված է, որ նրա եւ՛ հայրը, եւ՛ մայրը ծնվել են Լեռնային Ղարաբաղում։ Հայրը՝ Սեդրակ Քոչարյանը, ծնվել է 1910 թվականին, Ռուսաստանի Աստղաշեն գյուղում, սովորել է Դաղստանի գյուղատնտեսական ինստիտուտում, այնուհետև վերադարձել և տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արցախում: Նա աշխատել է մարզի գյուղատնտեսության վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, ընտրվել է ԼՂ մարզկոմի բյուրոյի անդամ։ Սեդրակ Քոչարյանը գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է եղել, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ Մահացել է 1977 թվականին:


Ռ. Քոչարյանի մայրը` Էմմա Օհանյանը, ծնվել է Ղարաբաղի Հադրութ շրջանում։ Եղել է գիտաշխատող Լենինականում (Գյումրի) և Ստեփանակերտում։ Մահացել է 2015 թվականը։



1/2095
bottom of page