ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցը
- Ani

- Oct 22, 2024
- 1 min read

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 22-ին գումարել է իր հերթական քառօրյա նիստերը. Օրակարգում ընդգրկված է 40 հարց:
Մասնավորապես, օրակարգում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակաևրգը վավերացնելու հարցը: Նախօրեին այն հավանություն է ստացել ԱԺ համապատասխան հանձնաժողովի կողմից, իսկ մինչ այդ ՍԴ-ն այն համարել էր Սահմանադրությանը չհակասող:
Օրակարգում են նաեւ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ քրեական պալատների դատավորների ընտրության հարցերը:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի պաշտոնի հավակնորդներն են Գուրգեն Մալխասյանըւ, Վիգեն Քոչարյանը եւ Ատոմ Հայրապետյանը, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում առաջադրվել են Հովհաննես Ավագյանի, Նելլի Բաղդասարյանի եւ Հայկ Գրիգորյանի թեկնածությունները։
Բացի այդ, այս քառօրյայում պատգամավորները նաեւ ՀՌՀ անդամ կընտրեն: Միակ թեկնածուն ն ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանն է:
Օրակարգում է նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է քրեականացնել ընտրությանը մասնակցող թեկնածուներին ինքնաբացարկ ներկայացնելուն կամ մանդատից հրաժարվելուն հարկադրելը:




















