top of page

Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար

  • Writer: Ani
    Ani
  • Dec 13, 2024
  • 1 min read

Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– ասաց նա։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:

Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ 


1/2167
bottom of page