top of page

Վթարի հետևանքով Զովունիում ջրամատակարարումը դադարեցվել է

  • Jul 23, 2025
  • 1 min read

«Վեոլիա ջուրը»-ը տեղեկացնում է.

«Այսօր կեսօրին վթարվել է «Զովունի» պոմպակայանի հոսանքի տրանսֆորմատորը։ Դրա հետևանքով դադարեցվել է Զովունի համայնքի ջրամատակարարումը։  

«Վեոլիս ջուր» ընկերության էներգետիկ համակարգերի մասնագետների արագ արձագանքման շնորհիվ արդեն իսկ նոր տրանսֆորմատոր է տեղափոխվել պոմպակայան։ Այժմ ընթանում են մոնտաժման աշխատանքները:

Առաջիկա ժամերին Զովունիի կանոնավոր ջրամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության մեջ։


1/2858
bottom of page