top of page

Որոշ երեխաներ դպրոց կգնան յոթ տարեկանում․ Նախարար

  • Writer: Ani
    Ani
  • May 13, 2025
  • 1 min read

Որոշ երեխաներ, իրենց լավագույն շահից ելնելով, հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարին լրանալու դեպքում։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հարգելի՛ ծնողներ, դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների՝ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը և դրանից կախված՝ որոշ երեխաների մասով, իրենց լավագույն շահից ելնելով, կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով յոթ տարին լրանալու դեպքում։

Խնդրում եմ հետևեք համապատասխան կարգավորումների առաջարկին, որ կտեղադրվի իդրաֆթ հարթակում՝ ներկայացնելով ձեր դիտարկումները», - գրել է նախարարը։

bottom of page