top of page

Ադրբեջանական կողմը կրկին կրակել է Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ

  • Writer: Ani
    Ani
  • Apr 5
  • 1 min read

Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վերջին երկու գիշերվա ընթացքում մի քանի անգամ կրակոցներ են լսվել:

Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը տեղեկացրել է, այս գիշեր հնչած կրակոցների մասին։

«Կրակոցներ լսվել են հեռվից, բայց ինտենսիվ չեն եղել, 3-4 անգամ են լսվել»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ հակառակորդը վերջին շրջանում կրկին խախտում է հրադադարը, մասնավորապես, մարտի 31-ին  Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ բացած կրակի հետևանքով վնասվել էր բնակելի տուն: 

1/2085
bottom of page