Քլոե Քարդաշյանը ֆիլտրերի հարցում չափն անցել է եւ իրեն նման չէ
Քլոե Քարդաշյանը Instagram Stories-ի նոր տեսանյութում ֆիլտրերի հարցում անցել է չափը։
Ռեալիթի շոուի 40-ամյա աստղը կադրում մարզվում է մարզասրահում, սակայն օգտագործել է մի ֆիլտր, որի պատճառով բոլորովին ինքն իրեն նման չէ:
Ֆիլտրը լղոզել է նրա դեմքի որոշ առանձնահատկություններ՝ դարձնելով նրա քիթը ավելի փոքր, շուրթերն ավելի մեծ, իսկ մաշկը սովորականից ավելի արևայրուքով: Նրա աչքերը նույնպես փոխվել են, դրանք դարձել են բաց կապույտ:
Իր մարզումների ժամանակ Քլոեն հագել է իր ընկերուհի Քեյթ Հադսոնի կողմից հիմնադրված Fabletics-ի սահմանափակ քանակությամբ սպորտային հագուստի հավաքածուից հանդերձանք։