Tiffany & Co.-ն ներկայացնում է Bird on a Rock ժամացույցը. կուլտային մոտիվն այժմ նաեւ դաստակին է
- Jun 9, 2025
- 1 min read

Tiffany & Co. Ոսկերչական տունը շարունակում է զարգացնել «Թռչունը քարին» կուլտային կերպարը՝ հավաքածուում ավելացնելով ընտիր ժամացույցներ ադամանդե թռչնով՝ քանկարժեք քարի վրա։
«Bird on a Rock» մոտիվը ստեղծվել է Ժան Շլյումբերժեի կողմից 1965թ.՝ ոգեշնչված դեղին կակադուով, որին նա տեսել էր հանգստանալու ժամանակ։ Այդ ժամանակվանից ճարմանդը դարձել է Tiffany & Co.-ի գեղարվեստական ժառանգության խորհրդանշանը։
«Թռչունը քարին» կերպարը հատուկ տարածում է ստացել վերջին տարիներին, մանավանդ Նյու Յորքի Հինգերորդ ավենյուում 2023թ. ֆլագմանական բութիկի հաղթական թարմացումից հետո։
Այդ ժամանակ ապրանքանիշը ներկայացրել էր ճարմանդի հինգ նոր տարբերակներ, ինչպես նաեւ հանրահայտ 128,54 կարատանոց դեղին Tiffany Diamond-ը վերածել էր թռչնի տեսք ունեցող մանյակի։ Այժմ այդ կուլտային կերպարը մարմնավորվել է ժամացույցի արվեստում։ Bird on a Rock-ն այժմ Legacy Watch ձեւաչափով է։
Bird on a Rock Legacy ժամացույցների նոր շարքը ներառում է երեք մոդելներ։ Նրանցից յուրաքանչյուրը պատրաստված է 18 կարատանոց սպիտակ ոսկուց եւ զարդարված է ադամանդե թռչնով, որը նստած է թանկարժեք քարին.
Օվալաձեւ մորգանիտ 1,45 կարատ քաշով
Ակվամարին՝ զմրուխտե երիզմամբ, 2,1 կարատ
Տանզանիտ՝ բարձանման երիզմամբ, 2,72 կարատ։
Բոլոր երեք քարերն էլ գտնվում են սադափե թվացույցի տակ՝ զարդարված նուրբ ֆլորիստական երիզներով, Շլյումբերժեի Գվադելուպայի տան նախշերով։ Հենց այստեղ է դիզայները առաջին անգամ տեսել թռչնին, որը դարձել է 20-րդ դարի ամենաճանաչելի ոսկերչական կերպարներից մեկի մուսան։
Ամենահետաքրքիրն այն է, որ քարը երեւում է ոչ միայն առջեւից, այլեւ հակառակ կողմից, ժամացույցի կորպուսի հատուկ մեծացնող ապակու միջոցով։




















