Ո՞վ է հարվածել Իլոն Մասկի աչքին
- Ani
- May 31
- 1 min read

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մամուլի ասուլիսին հայտնվել է կապտած աչքով։
Թրամփը սկսել է իր երկրորդ ժամկետի առաջին չորս ամիսների նվաճումների մասին պատմելով, սակայն լրագրողների և հանրության ուշադրությունը հիմնականում կենտրոնացած էր Մասկի վրա։
Մասկը Օվալաձև աշխատասենյակ եկել էր շքեղ տեսքով՝ բեյսբոլի գլխարկ՝ «DOGE» գրությամբ, որը հղում է նրա՝ որպես կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի դերին, և մարզաշապիկ՝ «The Dogefather» գրությամբ՝ «Կնքահայրը» ֆիլմի լոգոյի ոճով։
Սակայն քննարկման հիմնական թեման միլիարդատիրոջ հանդերձանքը չէր, այլ աջ աչքի տակի տպավորիչ կապտուկը, որը անմիջապես գրավել է բոլորի ուշադրությունը։
Սոցիալական ցանցերի օգտատերերը, մասնավորապես Մասկին պատկանող X հարթակի (նախկինում Twitter) օգտատերերը, անմիջապես սկսել են ենթադրություններ անել. «Միայն ես եմ նկատում, թե՞ @elonmusk-ի աչքի տակ կապտուկ է հայտնվել»,-գրել է օգտատերերից մեկը։ Այս հաղորդագրությունների մեծ մասին ավտոմատ կերպով պատասխանել է արհեստական բանականության բոտ Գրոկը. «2025 թվականի մայիսի 30-ի դրությամբ Իլոն Մասկի կապտուկի մասին հաստատված տվյալներ չկան»։
Այնուամենայնիվ, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Մասկին ուղղակիորեն հարցրել է նրա արտաքին տեսքի մասին։ Ձեռնարկատերը սկզբում կատակել է, որ «Ֆրանսիայում չէ»՝ ակնարկելով մայիսի 25-ի միջադեպը, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ կինը՝ Բրիջիտն ապտակել էր նրան։
Մասկը հետագայում ասել է, որ վնասվածքը ստացել է որդու հետ խաղալիս։ «Ես զբոսնում էի փոքրիկ X-ի հետ (այդպես է նա անվանում իր հնգամյա որդուն՝ X Æ A-12-ին), և ես ասացի. «Արի՛, հարվածիր դեմքիս», և նա հարվածեց», - կիսվել է Մասկը։ «Այդ ժամանակ ես շատ չէի զգում, բայց կարծում եմ, կապտուկը դեռ մնացել է»։