top of page

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնությունը

  • Writer: Ani
    Ani
  • May 23
  • 1 min read

Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է:

Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի ընտրելու իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, և ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով:

«Հղիների նախածննդյան հսկողությունն իրականացնում են մանկաբարձ-գինեկոլոգը և մանկաբարձուհին (գյուղական բնակության վայրերում, նաև` ընտանեկան բժիշկը, մանկաբարձուհին կամ վերապատրաստված բուժքույրը):

Հղիների անվճար բժշկական օգնությունը ներառում է`

նախածննդյան հսկողության հետազոտությունների և զննումների սահմանված ծավալները,

հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացումը,

մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ նեղ մասնագետների բժշկական օգնությունը,

ըստ անհրաժեշտության` հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, հետծննդյան հսկողության տրամադրումը:

2024թ. դեկտեմբերի 1-ից հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը ընդլայնվել է` պետական պատվերի շրջանակներում ներառելով`

գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ,

թիրեոտրոպ հորմոնի որոշում,

Բ խմբի ստրեպտոկոկի որոշում:

Հիշեցում

Հայաստանում հիվանդանոցային պայմաններում մանկաբարձական բժշկական օգնությունը, այդ թվում` ծննդօգնությունը ևս իրականացվում են անվճար՝ անկախ ծննդալուծման եղանակից (բացառություն են կազմում ծննդօգնության շրջանակներում հղիի կողմից ընտրված բժշկի բժշկական ծառայությունները և վճարովի` ոչ բժշկական ծառայությունները)»,- ասվում է հաղորդագրությունում։

bottom of page