«Հրապարակ». Գագիկ Տեր–Ղազարյանը լուծել է 1915 թվից չլուծվող խնդիրը
- Ani
- May 21
- 1 min read
«Հրապարակ» թերթը գրում է. «ԳԱԱ գիտության հանրայնացման եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդում է, որ Բյուրականի աստղադիտարանում դեռեւս 1915 թվականից անլուծելի խնդիր են լուծել`«հաշվել են փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսեւդո-Ռիմանյան տարածության համար»:
Այս նախադասությունը շարքային ընթերցողին, իհարկե, ոչինչ չի ասում, բայց ուշագրավ է, որ Հայաստանում լուծվել է 1915-ից մինչ օրս չլուծված կարեւորագույն խնդիր`Էյնշտեյնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ: Խնդրի լուծման հեղինակը Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանն է, որի հեղինակած հոդվածը հրապարակվել է Gravitation and Cosmology ամսագրում:
Գագիկ Տեր-Ղազարյանը վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում հայտնված «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ սեփականատեր, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հայրն է»։