top of page

ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏ ՄԻԽԱՅԻԼ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ միշուստինը կժամանի Երևան, որտեղ հոկտեմբերի 1- ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին՝ «Թվայնացումը ժամանակակից իրողություններում՝ հրամայական չորս ազատությունների ապահովման համար» թեմայով: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։



«Հատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեության հարցերին, արդյունաբերական, տրանսպորտային, մաքսասակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության զարգացմանը», - ասված է հաղորդագրության մեջ:


Կառավարությունների ղեկավարները կքննարկեն նաև մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:



bottom of page