«Ուզում ես երկինք թռիր, իջիր ցած․ Հայաստանի ամենաբարձր գագաթն Արարատն է»․ Աբրահամ Գասպարյան
- Ani

- Sep 22, 2024
- 1 min read

«Արցախը Հայաստանի անվտանգային վահանն էր, ու այս իշխանությանը վռնդելուց հետո պիտի զօր ու գիշեր աշխատենք, որպեսզի Արցախը դարձյալ դառնա հայաբնակ ու հայկական»,- համալիրում ընթացող մեծ հավաքի ժամանակ հայտարարեց հաղորդավար Աբրահամ Գասպարյանը։ «Հայաստանը կա, քանի մեր մեջ չի մարել հայրենիքի խռովքը, քանի Մամիկոնյանց ցեղի աստվածատուր ուժը կրում ենք, ու ՀՀ-ն լինելու է այնքան ժամանակ, քանի որոշել ենք մինչև մեր վախճանը հայրենիքը պարտված չտեսնել»,- ընդգծեց նա։ Խոսքն ուղղելով Փաշինյանին՝ ասաց․ «Կա մեկ անբացատրելի ճշմարտություն, դա աքսիոմատիկ է․ ուզում ես երկինք թռիր, իջիր ցած․ Հայաստանի ամենաբարձր գագաթն Արարատն է»։




















