top of page

Լավ լուր՝ կաթ արտադրողների համար․ կառավարության նոր որոշումը

  • 2 hours ago
  • 1 min read

Մոտ 20 հազար ֆերմեր այս տարի ավելի շատ եկամուտ կստանա։ Կառավարության աջակցությունը՝ ֆերմերներին. առաջին անգամ սուբսիդավորվում է կաթի արտադրությունը։

 

«Շտապե՛ք, դիմելու համար քիչ ժամանակ է մնացել։

 

Սուբսիդավորման գումարի ստացման նպատակով անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով դիմել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները»,- ասվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։ 

1/2757
bottom of page