top of page

Իլոն Մասկը հանդես է եկել ՆԱՏՕ-ից և ՄԱԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու օգտին

  • Writer: Ani
    Ani
  • Mar 2
  • 1 min read

ree

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը (DOGE), X սոցիալական ցանցում իր համաձայնությունն է հայտնել օգտատերերից մեկին՝ ՆԱՏՕ-ից և ՄԱԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցում։

«Ժամանակն է դուրս գալ ՆԱՏՕ-ից և ՄԱԿ-ից»,- նշել է օգտատերը։

«Համաձայն եմ»,- պատասխանել է Մասկը։

ԱՄՆ-ն արդեն դուրս է եկել ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), իսկ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջերս պահանջել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները մինչև դաշինքի հաջորդ, հունիսին կայանալիք գագաթնաժողովը կատարեն ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ի հասցնելու իրենց պարտավորությունը:

bottom of page