top of page

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ՓԱԿ ԵՒ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

  • Writer: Ani
    Ani
  • Feb 23
  • 1 min read

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։



«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։


Տաթև-Լծեն ավտոճանապարհը միակողմանի փակ է։


Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։


Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։


Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։


Սյունիքի մարզի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների, դժվարանցանելի՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դիլիջանի ոլորանները (Մ-4, ձյուն) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Իջևան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։


Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Մ-4 ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհին բուք է։


Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։



1/2091
bottom of page