«Երեխաներին մութ սենյակում են փակել, ուժ կիրառել»․ բռնության հերթական ահազանգը՝ մանկապարտեզից
- Ani

- Oct 4, 2024
- 1 min read

Մանկապարտեզի տնօրենը նկատողություն է ստացել, դայակը և դաստիարակն ազատվել են աշխատանքից։ Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ծնողները գաղտնալսել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 121 մանկապարտեզում դաստիարակի և դայակի խոսակցությունը։ Սոցիալական ցանցերի փակ խմբերում դեպքից տեղյակ օգտատերերը գրում են, որ երեխաներին մութ սենյակում են պահել, ուժ կիրառել, վախեցրել, որ տանը ոչինչ չասեն։ Ծնողներից մեկը ձայնագրիչ է թողել մանկապարտեզում, որից հետո պարզվել է, թե ինչպես են աշխատակիցները վարվում երեխաների հետ։




















