top of page

«Այս ամենը քաղաքական հետապնդումների շրջանակներում է»․ Սեյրան Օհանյան

  • Writer: Ani
    Ani
  • Sep 23, 2024
  • 1 min read
ree

Միանշանակ է, որ այս ամեն ինչն անց է կացվում այսօրվա քաղաքական իրադարձությունների շրջանակներում։ Այսինքն՝ ինչպես եղել է, այնպես էլ քաղաքական հարթության վրա է, քաղաքական հետապնդումների շրջանակներում է։ Այս հոդվածով իրականացվող գործընթացը որակվել է որպես հակասահմանադրական»,- այսօր, «Մարտի 1»-ի գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ գործի առնչությամբ փաստաթղթերն ամբողջությամբ չեն ստացել, և դեռ չգիտեն, թե գործընթացն ինչպես է իրականացվելու։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է «Մարտի 1»-ի գործի քննությունը: Այսօր դատարան էին ներկայացել Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը։ Գործում ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նիստի վերաբերյալ ծանուցում չէր ստացել. նա երկրում չէ:

1/2467
bottom of page