top of page

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» պայմաններին

May 6, 2025
1 min read

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որը արդիականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների շրջանակում:


Վարչապետը Առողջապահության նախարարի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին:

Նշվել է, որ ՀԱՊԱԿ արդիականացումը ներառում է 6 մասնաշենքի հիմնանորոգում՝ այդ թվում՝ հոգեբուժական մասնաշենքեր, վարչական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք և այլն։



Ներկայում ավարտված և վերազինված են թվով 3 մասնաշենք (1-ին հոգեբուժական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք, հսկիչ անցագրային կետ), ինչպես նաև արևային ֆոտովոլտային կայանը։ Իրականացված են նաև ավարտված մասնաշենքերի հարակից տարածքների բարեկարգումները։

1-ին հոգեբուժական մասնաշենքում իրականացվել են սեյսմազինվածության ավելացմամբ հիմնանորոգման աշխատանքներ,  մասնաշենքն ամբողջությամբ հագեցվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ 1-ին մասնաշենքում տեղակայված են ընդունարանը, զինվորական բաժանմունքը, տղամարդկանց ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքները, բուժանձնակազմի սենյակները։ ՀԱՊԱԿ մասնաշենքերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով նախատեսված է 4 մլրդ 688,9 մլն դրամի ներդրում, որից կատարված է 37,12%-ը։

Տեխնիկական հագեցումն իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից։ 1-ին հոգեբուժական մասնաշենքի, խոհանոցի վերազինման և կահավորման համար հիմնադրամի կողմից նվիրատվության կարգով տրամադրել է 131 մլն դրամ»:

1/2967
bottom of page