top of page

Մենք կօգնենք ուկրաինացիներին, եթե... Լուկաշենկո

  • Writer: Ani
    Ani
  • Oct 4, 2024
  • 1 min read
ree

Լեհաստանը ցանկություն ունի գրավել Ուկրաինայի արևմտյան հատվածը. նման պնդմամբ է հանդես եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավելելով, որ եթե նման բան տեղի ունենա, Մինսկը կօգնի Կիևին:


«Լեհերը ցանկանում են ձեռք գցել արևմտյան Բելառուսին, ինչպես նաև արևմտյան Ուկրաինային ու այնտեղ գերիշխել: Մեզ համար դա անընդունելի է: Եթե լեհերը մտնեն Ուկրաինա և փորձեն գրավել արևմտյան մասը, մենք կաջակցենք ուկրաինացիներին, որովհետև մենք հասկանում ենք, որ հաջորդը մենք ենք լինելու»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

1/2466
bottom of page