Գեղարքունիքի սահմանային հատվածի բոլոր ուղղություններով ընթանում է ինտենսիվ կրակ․ Ավետյան
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում իրավիճակն այս պահին լարված է, ըստ լուրերի, վիրավորներ ունենք, տվյալները ճշգրտվում են։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ Նա նշեց, որ քիչ առաջ է կապ հաստատել սահմանային մյուս համայնքների բնակիչների հետ, որոնք վերահաստատել են, որ այս պահին բոլոր ուղղություններով ընթանում է ինտենսիվ կրակ։
Հիշեցնենք, որ այսօր Գեղարքունիքի Վերին Շորժայում ադրբեջանական կողմը դիմել է սադրանքների, կրակը շարունակվել է Գեղարքունիքի մարզի Նորաբակի և այլ սահմանային հատվածներում։ Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 3 վիրավոր, իսկ կորուստների մասին տվյալները ճշգրտվում են։




















