top of page

Ֆրանսիայում Լիմոժի քաղաքապետարանի հրդեհումը կարող են ճանաչել աhաբեկչnւթյnւն

1 hour ago
1 min read

Ֆրանսիայի իշխանությունները հնարավոր են համարում, որ Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքի հրդեհումը կարող է որակվել որպես ահաբեկչություն։ Այս մասին հայտարարել է հանրապետության արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը Europe 1 ռադիոյի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հնարավոր ենք համարում, որ սա նախապես ծրագրված ահաբեկչական ակտ էր, որի նպատակն էր քաղաքական կամ գաղափարական նկատառումներով վախ սերմանելը»,- ասել է նախարարը։

Այս կապակցությամբ, նրա խոսքով, հետաքննությանը որպես դիտորդներ ներգրավվել են Ազգային հակաահաբեկչական դատախազության (PNAT) մասնագետները։ Արդարադատության նախարարության ղեկավարը ենթադրել է, որ հրդեհման հետևում կանգնած են ծայրահեղ ձախ ռադիկալները, և նրանց անվանել է պետության թշնամիներ։

Վերին Վիեն դեպարտամենտի պրեֆեկտուրան հայտնել է հոկտեմբերի 17-ին զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից իրականացված հրդեհման հետևանքով Լիմոժի քաղաքապետարանի շենքի զգալի ավերածությունների մասին։ Ներքին տարածքների հրդեհումից և կրակի՝ տանիքին անցնելուց հետո փլուզվել է 43-մետրանոց աշտարակ-զանգակատունը, ինչպես նաև տեղի է ունեցել տանիքի զգալի մասի փլուզում դեպի ցածր հարկեր։ Դեպարտամենտի պրեֆեկտ Մորիս Բարատի տվյալներով՝ շենքի ճակատային մասի երկու երրորդը խիստ վնասվել է։

Լիմոժի քաղաքապետարանի շենքը կառուցվել էր 1883 թվականին՝ ճարտարապետ Շարլ Ալֆրեդ Լեկլերի ղեկավարությամբ։ Այն մտնում է հանրապետության պահպանվող պատմական օբյեկտների ցանկի մեջ։

1/2951
bottom of page