top of page

Պակիստանն առաջին անգամ դեսպան ունի Հայաստանում

19 hours ago
1 min read

Պակիստանի՝ Հայաստանում նորանշանակ դեսպան Շաֆքատ Ալի Խանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։


Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ ընդգծելով, որ նա Հայաստանում Պակիստանի առաջին դեսպանն է։


Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման և նոր ուղղությունների զարգացման հնարավորությունները։


Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել մեկ տարի առաջ։

1/2893
bottom of page