top of page

57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցման վերնամասից մոտ 10 մ բարձրությունից ընկել և հիվանդանոցում մшհացել է

  • 12 hours ago
  • 1 min read

Օգոստոսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության խումբը Գարեգին Նժդեհի հրապարակից «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի տղամարդու։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 57-ամյա Անդրել Բ․-ն է, ով մի քանի ժամ հետո, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։



Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, տղամարդը գտնվել է Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի գետնանցման վերնամասում, որտեղից մոտ 10 մ բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել։



Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

1/2848
bottom of page